Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցության նոր ղեկավար են նշանակել
WorldՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Է նշանակվել միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը: Այս որոշումը, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են վարչապետի գրասենյակից, հունվարի 8-ին ընդունել Է նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյը, դրան հավանություն Է տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Ավելի վաղ պահպանողականների առաջնորդ Պատրիկ Մաքլոհլինը հրաժարական Է տվել: Նոր նշանակումից հետո Լյուիսը թողնում Է միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը: «Թագուհին հավանություն Է տվել Լյուիսին անպորտֆել նախարար նշանակելուն: Նա նաեւ կդառնա Պահպանողական կուսակցության նոր նախագահը»,-հայտնել Է դիվանատան ներկայացուցիչը: Հունվարի 8-ին հրաժարական Է տվել նաեւ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջեյմս Բրոքենշիրը, սակայն դա կապված Է ոչ թե կառավարության կազմում կատարված փոփոխությունների, այլ նախարարի առողջական խնդիրների հետ: