Տոնական օրերին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 5 արտակարգ դեպք
Чрезвычайный случайԳեղարքունիքի մարզում 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 5 արտակարգ պատահար, որոնց արձագանքել են մարզի փրկարարները:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, ճգնաժամային կառավարման կենտրոնում տոն օրերին ստացվել է 5 ահազանգ, որոնցից 1-ը կապված է եղել ավտոմեքենայի արգելափակման, 1-ը՝ հրդեհի, 1-ը ճանապարհատրանսպորտային պատահարի, 2-ը՝ կենցաղային դեպքերի հետ:
«Փրկարարները ժամանակին արձագանքել են ահազանգերին, ցուցաբերել համապատասխան օգնություն: Բարեբախտաբար, արտակարգ պատահարների արդյունքում զոհվելու կամ վիրավորվելու դեպքեր չեն գրանցվել: Կարելի է ասել, որ տարին, ի տարբերություն նախորդ տարիների սկզբներին գրանցված դժբախտ դեպքերի, բարեհաջող, համեմատաբար սակավ ու առանց մարդկային կորուստներով ուղեկցվող արտակարգ պատահարների է մեկնարկել»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը: