Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան 

ԵԿՄ-ի 1000 հոգանոց պատվիրակությունը Ձմեռ պապիկների ուղեկցությամբ Արցախում էր

Հասարակություն
Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ Ձմեռ պապիկների ուղեկցությամբ այցելեց նաեւ Արցախ աշխարհ:
 
Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը:
 
Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Ավելին՝ այսօր արդեն երկրապահներն Արցախի սուրբ հող են այցելում եռասերունդ պատվիրակությամբ, այսինքն՝ սա ապագային միտված հայրենասիրական ծրագիր է:
 
Եռասերունդ երկրապահների ընտանիքին մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արցախի բոլոր բնակավայրերում:
Բոլոր զորամասերում եւ մարտական դիրքերում Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած եւ խիզախություն դրսեւորած զինծառայողները պարգեւատրվեցին հուշամեդալներով, պատվոգրերով:
Տղաներին հանձնվեցին նաեւ քաղցրավենիքով լի տոպրականեր:
Երկրապահները շնորհակալություն հայտնեցին զինվորներին հայոց սահմանները հսկելու համար եւ խաղաղություն մաղթեցին հայոց մայրերին ու հայ ազգին:
 
Հայ զինվորներն էլ հպարտությամբ նշում էին, որ իրենց հայրերի, պապերի գործն են շարունակում եւ ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի հայոց երկրի սահամններին:
Ձմեռ Պապի հետ շուրջպար բռնած զինվորների ոգեւորությունը մեծ էր: Տեսնելով նրանց հպարտ հայացքները, գիտակցում ես, որ ոչինչ չի կարող խանգարել, որ հայոց սահմանին շարունակի լսվել հայկական երգն ու երաշժտությունը:
 
Մի ուրիշ հպարտություն կար հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած զինվորների աչքերում: Զորացրվելու եւ հայրենի օջախ վերադառնալու ժամանակն է: Երկրապահները հնարավորություն ունեցան շնորհավորելու եւ տուն ճանապարհելու քաջ հայորդիներին:
 
Սահմանին կանգնած զինվորները մշտապես արթուն են՝ պատրաստ ավելի հզորացնելու ու շենացնելու հայոց բանակը, իսկ երկրապահը պատրաստակամ է ցանկացած վայրկյան կանգնելու նրանց կողքին: Ինչպես Զորավարն է ասում ՝ այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ու փորձը ծառայեցնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս:
 
Երկրապահներն այցելեցին զինվորական ուղղիչ- կարգապահական մեկուսարանի տույժ կրող տղաներին, շնորհավորեցին տոների կապակցությամբ եւ հորդորեցին այսուհետ բարեխճորեն կատարել զինվորական պարտականություններն ու օրինակ ծառայել նորակոչիկներին:
Ուշադրության կենտրոնում էին նաեւ հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայոդիները, ոքեր զինվորական հոսպիատլում մեծ ոգևորությամբ ընդունեցին երկրապահների պատվիրակությանը:
Միջոցառումների ընթացքում եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ 2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։
 
Երկրապահներն այցելեցին Արցախի ծննդատներ՝ փոքրիկներ լույս աշխարհ բերած մայրերին շնորհավորելու եւ նվերներ հանձնելու համար: Երկրապահները համոզմուքն հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի զիվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու։ Երկրապահներն այցելեցին նաև ծերանոցներ: Մարդկանց, ովքեր բոլորից շատ ունեն ջերմության և ուշադրության կարիք:
Հեքիաթն այցելեց նաեւ ծերանոցի բնակիչներին, ովքեր խոստովանեցին, որ վերջապես իրենք էլ համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի:
 
Եռասերունդ երկրապահների պատիրակությունն այցելեց ամանորյա հեքիաթին հավատացող ու հրաշքի սպասող «Մանկան տան» սաներին:
 
Երկրապահական առքելությունը շարունակվում է։ Եվս 5 օր երկրապահները կայցելեն Արցախի բոլոր շեներ, սահմանային զորամասեր, մարտական հենակետեր։ Հին Նոր Տարու գիշերը Արցախի բոլոր դիրքերում, զինծառայություն իրականացնող տղաների կողքին լինելու են ազատամարտիկ երկրապահներն ու երիտասարդ երկրապահները։ Այս առաքելությունն անձամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն է ղեկավարում։
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄ
Ամենադիտված