«Արարատ» հոկեյի ակումբը 2 անգամ առավելության հասավ «Մետալուրգ-2»-ի նկատմամբ
Սպորտ«Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է հաջող ելույթները Բելառուսի առաջնությունում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում անցկացրեց «Մետալուրգ-2»-ի հետ և երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 8:2 եւ 6:3:
«Արարատը» 34 խաղից հետո 68 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը (ակումբների մեծամասնությունը երկու խաղ ավելի է անցկացրել):
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ՝ հունվարի 10-ին եւ 11-ին: