Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնեն
ԱշխարհՖուտբոլի Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները մարտի 27-ին Աշխարհի 2018 թվականի առաջնությանը նախապատրաստվելու շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնեն:
Այդ մասին հաղորդում է Sport.es-ը: Ընդգծվում է, որ խաղը տեղի կունենա նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ այս մրցաշրջանից սկսած հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ն:
ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի խմբային մրցաշարում Արգենտինայի հավաքականի հետ նույն խմբում են ընդգրկվել Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի ընտրանիները: Իսպանիայի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի հետ: