Իբրահիմովիչը հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լքի վաղաժամ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրոհիմովիչը, որի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, հնարավոր է՝ ակումբը լքի վաղաժամ:
Ինչպես տեղեկացնում է Yahoo Sports-ը, շվեդ ֆուտբոլիստն առաջարկ է ստացել ամերիկյան և չինական ակումբներից, որտեղ մրցաշրջանը մեկնարկում է մարտից:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը ցանկանում 36-ամյա ֆուտբոլիստին ակումբում պահել առնվազն մինչև ամառ:
Սակայն պայմանագրի ավարտից հետո Իբրահիմովիչը չի երկարաձգի այն: