00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինԶիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Հեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախումԿենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com -ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում և ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաև զարգանալու և ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին: 

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար՝ համակարծիք լինելով Նախագահի հետ, որ չնայած երկկողմ միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, սակայն դրանք շատ ամուր են՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների բարեկամությունը:

Դեսպան Դաղերը դրվատանքով է խոսել Լիբանանի հայ համայնքի մասին, որը ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացման գործում: 

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Լիբանանն արդյունավետորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը և Լիբանանի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու գործարարների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին:

դիտվել է 329 անգամ
Այս թեմայով
Լրահոս
18 Հուն
ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարելՍպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգ Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր Լուկակուի դուբլն ու Բելգիայի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Արթուր Գրիգորյանը KFW տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված հարցեր ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին ԵՄ պաշտոնյաները Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման ձգձգման վտանգ չեն տեսնում երկրների կողմից Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը 10 միլիոն դիտում մեկ օրում՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube –ում (տեսանյութ) Զիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Մադեյրայի օդանավակայանում տեղադրվել է Ռոնալդուի նոր կիսանդրին (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ) Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Թագավորական ընտանիքում տեղի կունենա նույնասեռականների հարսանիքՀեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախումԿենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել. առաջադրվել է մեղադրանք Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում մեկնաբանում է իր ինքնասպանության մասին լուրերը Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. Արթուր ՎանեցյանՔլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից (տեսամյութ) ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան ՊետրոսյանՎարդան Թունյանն ազատվել է պաշտոնիցՓորձում են վնասազերծել ինձ ու վարչապետին. ԱԱԾ տնօրենՀռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված