00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
էս ի՞նչ արեցինք, հայ ժողովուրդՊատմական հաղթական հանրահավաք` Հանրապետության հրապարակում. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կոչով դիմում է քաղաքացիներինՆադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը NBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)Հայաստանի պատմական շրջադարձըԼևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՔեյթ Միդլթոնը տղա ունեցավՊետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն. «Միասնություն» համազգային շարժումՄիջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան

Քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ

 

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։

Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերով քննիչների ձեռնարկած քայլերը։

ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվել և որպես ինքնուրույն, անկախ քննչական մարմին սկսել է գործել  2014 թվականի հոկտեմբերից և իր վարույթում քննվող քրեական գործերով հետամուտ է եղել և լինում իր լիազորությունների շրջանակներում ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումը։

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների կողմից ստացված հարցումների և կարևորելով քաղաքացիների՝ ստուգված և ճիշտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ կից ներկայացնում ենք որոշ փաստական տվյալներ՝ 2017 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին գրանցված միջադեպերի առթիվ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանման վարույթում քննված քրեական գործերի քննության ընթացքի մասին։

Այսպես՝ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործը։ Քննիչն անմիջապես քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր.Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։ Երիտասարդը ճանաչվել է տուժող, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքին ականատես հնարավոր վկաներին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։

2017 թվականի դեկտեմբերին ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում ստացվել է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում դեկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի տվյալների՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ից մինչև ժամը 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ երիտասարդներ Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ միջանցքում բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։  

Արաբկիրի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաև Սերժ Վարդանյանը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հարցաքննության ներկայանալու համար Սերժ Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել, սակայն վերջինս չի ներկայացել, չեն կատարվել նաև նրան բերման ենթարկելու մասին որոշումները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ խուլիգանության դրվագով Ս.Վարդանյանին ծանուցագիր է ուղարկվել դեկտեմբերի 21-ին՝ որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու վերաբերյալ, ապա 2 անգամ՝ դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին, որոշումներ են կայացվել նրան բերման ենթարկելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն նա վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով 2017 թվականի  դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և 2017 թվականի դեկտեմբերի 27-ից քրեական գործով նախաքննությունը շարունակվել է Երևանի քննչական վարչության վարույթում։

Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ երկու դեպքում էլ նախաքննական մարմինը ոստիկանության ստորաբաժանումներից գրավոր պատասխան է ստացել առ այն, որ Սերժ Վարդանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի բերման ենթարկելու որոշման պատասխանը Երևան քաղաքի քննչական վարչությունն ստացել է 2018 թվականի հունվարի 8-ին, որով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետը հայտնել է, որ Ս.Վարդանյանին բերման ենթարկելու նպատակով այցելություններ են կատարվել նրա բնակության և հաշվառման հասցեները, սակայն նա բացակայել է, և նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ոստիկանության պատասխանն ստանալուց հետո նույն օրը՝ 2018 թվականի հունվարի 8-ին, քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կալանավորում ընտրելու համար: Դատարանը հունվարի 9-ին միջնորդությունը բավարարել է, հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։ Յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին, և պարտավոր է գործել դրանց շրջանակներում։

դիտվել է 1484 անգամ
Այս թեմայով
Լրահոս
23 Ապր
Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում էս ի՞նչ արեցինք, հայ ժողովուրդ«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»․ Մարիա Զախարովա Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք Պատմական հաղթական հանրահավաք` Հանրապետության հրապարակում. ուղիղ միացումԿարեն Կարապետյանը կոչով դիմում է քաղաքացիներինՆոր վարչապետի ընտրությանն ընդառաջ. 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների Երթուղայինի վարորդը առանց վճարի է սպասարկում ուղևորներինՆադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը NBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)Հայաստանի պատմական շրջադարձըԼևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՔեյթ Միդլթոնը տղա ունեցավՊետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն. «Միասնություն» համազգային շարժումՄիջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. ՆալբանդյանՆախագահի հրամանագրով ևս 4 նախարար վերանշանակվեց նախկին պաշտոնումՇնորհավորում եմ, հաղթակա՛ն ժողովուրդ. Նիկոլ ՓաշինյանՀամաժողովրդական տոնախմբություն Երևանում (լուսանկարներ)ՄԻՊ-ը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը Աշոտյանը «ուժեղ և հայրենասեր մարդու քայլ» է որակել վարչապետի հրաժարականը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի խաղին Պահածոներ արտահանող ընկերության հետ բանակցությունները չեղարկվել են. գործարարին մտահոգում է անկայուն վիճակըՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքը«Ես իրան չեմ խփում, մաշնին եմ խփում». Սամվել Ալեքսանյան (տեսանյութեր)Սերժ Սարգսյանը հրաժարական տվեցԴեսպանների հարմարավետությունն ավելի կարևոր է. «հավերժ արտգործնախարարը» խոսեցՍերժ Սարգսյանին պետք է վերջնագիր ներկայացնել. քաղաքագետ Արմեն ԱյվազյանԳագիկ Ծառուկյանը միանում է ցուցարարներին. Իվետա ՏոնոյանԿոմիտասում քաղաքացիները իջնում են մեքենաներից և միանում ցուցարարներինԶինվորները չպետք է խառնվեն երկրի ներքին կյանքին. ՔՊՏեսանյութ. Սերժ Սարգսյանի «դագաղը»՝ Գարեգին Նժդեհի հրապարակում ՄԻՊ-ը հորդորում է լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել լուրերի ստուգվածությանը և վերնագրերի ընտրությանըՎենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալ»-ին հաջորդ մարզչի ընտրության հարցում Արագածոտնի բնակիչները դաժան ծեծի են ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորին. նա փորձել էր փակել Երևան եկող ճանապարհը Լևոն Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով Ի՞նչ է խոսել Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանի հետՀայ ժողովրդի ամբողջական հաղթանակին մնացել են հաշված ժամեր. Արման ՎարդանյանԱղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում ական է հայտնաբերվելՆիկոլ Փաշինյանին ազատ արձակեցին Սահմանամերձ Կոթին մերժում է Սերժին (տեսանյութ)Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է պատգամավորների ձերբակալման հարցը. տեսանյութ Պեսկովը՝ հայաստանյան իրադարձություններին ՌԴ-ի մասնակցության մասինԱվանդական ջահերով երթն այսօր տեղի չի ունենաՈստիկան Աշոտը միացավ ցուցարարներինՔեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ ՄխիթարյանԹաեքվոնդոիստները 4 մեդալ են նվաճել «Ֆաջրի գավաթ» խաղարկությունում Ցույցերը բացասական հետևանք կթողնեն երկրի միջազգային վարկանիշի վրա«Այս շարժումը չեն կարող լռեցնել». Ջոն Դոլմայան (տեսանյութ) ՀՀԿ-ն հավաքվել է ԱԺ-ում. «դաբրոյի» են սպասում ձերբակալված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար
Ամենադիտված
Սերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Էդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական է
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱմբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուԳիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)