Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ. Թրամփ
СШАՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
Ինչպես նշում է politico.com-ը, հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:
Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:
«Մենք պետք է ավելի շատ մարդկանց ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:
Ավելի ուշ Սպիտակ տունը չի հերքել, որ նախագահը որոշ ներգաղթյալների «կեղտոտ խորշերից եկողներ» է անվանել:
«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել այլ պետությունների շահերի համար, բայց նախագահ Թրամփը միշտ էլ պայքարում է հանուն ամերիկացի ժողովրդի շահերի»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:
Կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնավորությունը կարևոր է ամենուր, բայց երբ դրա պակասը նկատվում է Սպիտակ տանը, հետևանքները սոսկալի են լինում: Նա (Թրամփը) ևս մեկ անգամ գցեց մեր ամենաբարձրաստիճան պաշտոնի պատիվը»: