«Արցախ»-ի 7 ֆուտբոլիստ հեռացել են ակումբից
Սպորտ«Արցախ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի, Վահե Միրաքյանի հետ: Այս մասին տեղեկացնում ակումբի մամուլի ծառայությունը։
«Արցախի» և Ժորա Նազարյանի, Եգոր Լուգովոյի, Դավիթ Իսրայելյանի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, և ակումբը որոշել է չերկարաձգել դրանք:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթել նրանց մարզական կարիերայում: