«Խավարի թագուհին». 24-ամյա սևամորթ մոդելը ձեռնոց է նետում սպիտակամորթներին (լուսանկարներ)
PhotosՆորաձեւության աշխարհ է սկսում վերադառնալ բնական գեղեցկությունը. մոդելները դադարում են հոնքերը թելի նման բարակեցնել, շպարը հասցնում են նվազագույնի, ոմանք՝ նույնիսկ պոդիում են բարձրանում չսափրված ոտքերով ու թեւատակերով:
Դրանից բացի, նոր թափ է հավաքում նաեւ աֆրիկյան գեղեցկությունը. շատերին են գրավում մուգ գույնի մաշկը, ձիգ կազմվածքն ու հմայիչ, խորաթափանց հայացքը:
Աֆրիկյան մոդայի զարգացման գործում մեծ ալիք բարձրացրեց Նաոմի Քեմբլը, սակայն այսօր արդեն, նրա հեղինակության վրա կարող է ստվեր գցել «մութ գեղեցկությունը», որն արդեն մոդայի պատմություն մտնելու միտումներ ունի:
Լուսանկարների աղջկա անունը Նիակիմ Գատվեչ է: Նա ծնվել է Սաուդում: իր մուգ մաշկի շնորհիվ աղջիկն արագորեն ճանաչում է ձեռք բերել եւ նրան սկսել են նորաձեւության ցուցադրությունների հրավիրել: Նիակիմի մաշկն այնքան մուգ է, որ նրան կոչում են «Խավարի թագուհի»:
Ինքը՝ մոդելը, ժպիտով ասում է, որ կարող է մարդկանց սովորեցնել սիրել խավարը, ոչ թե վախենալ նրանից:
Աղջիկն, անկասկած, յուրահատուկ գեղեցկություն ու կամքի մեծ ուժ ունի: Նա կարողանում է դիմանալ իրեն ուղղված քննադատություններին եւ կարիերայի ճանապարհին հանդիպող լուրջ խոչընդոտներին: Դրանից բացի, Գատվեչը մյուսներին նույնպես կոչ է անում ուժեղ լինել:
Համաձայնեք՝ եթե նա 24 տարեկանում տեսախցիկների առաջ այսպիսի բնական ու անկաշկանդ տեսք ունի, նրա արյան մեջ հաստատ նորաձեւության կայծ կա: Աղջկան գնահատում են մոդայի աշխարհի առաջատարները:
Նա բոլոր նախադրյալներն ունի մեծ մոդայի պատմություն մտնելու: