Մանրամասներ՝ Վրաստանում բռնության ենթարկված հայ գործարարի վերաբերյալ
ՎրաստանՎրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղքացի Արթուր Սուքիասյանի վիճակի վերաբերյա:
Հաղորդագրության մեջ ասվում է.
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել: