Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և Լատվիայի ճարտարապետները Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով ամբողջությամբ սառույցից հյուրանոց են կառուցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուրանոցը զբաղեցնում է 20 հազար քառակուսի մետր տարածք, ունի 30 համար, որոնք կահավորված են հայտնի ֆիլմի մոտիվներով: Հյուրանոցի բոլոր հյուրերին հավելյալ տրամադրվելու են ծածկոցներ և էլեկտրական ջեռուցիչներ: Կառույցի ներսում ջերմաստիճանը լինելու է 5 աստիճան:

 

Հյուրանոցում գործելու են նաև կինոթատրոն, սառցե ռեստորան և բար:

Երկու անձի համար գիշերելը հյուրանոցային մեկ համարում կարժենա 294 եվրո: Գները գործում են մինչև ապրիլի 8-ը, երբ բնական պատճառներից ելնելով հյուրանոցը կդադարեցնի գործունեությունը: