Երիտասարդ դահուկորդները մեզ ուրախացրեցին իրենց գրանցած արդյունքներով. Գագիկ Սարգսյան
ՍպորտՀայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը 2018 թվականի առաջնությունը կայացած է համարում:
«Հայաստանի այս առաջնությանը մասնակցեցին 4 պետությունների ներկայացուցիչներ՝ Իրան, Չիլի, Մեքսիկա, Տոնգա: Սա Օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարերից մեկն էր և պետությունների ներկայացուցիչները հնարավորություն բաց չէին թողել վարկանիշային կարևոր միավոր հավաքելու համար: Արտերկրի մեր մասնակիցները պայմաններից շատ գոհ են և ցանկություն հայտնեցին մյուս մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին մասնակցելու»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց Սարգսյանը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Աշոցքում կայացած առաջնությունն մեծ ձեռքբերում էր: ՖԵդերացիան ձգտելու է Աշոցքը դարձնել մարզումային և մրցումային կենտրոն: «Մեզ ուրախացրեցին աշոցքցի մարզիկները, ինչպես նաև երիտասարդները»,-փաստեց նա:
Հունվարի 12-14-ը Աշոցքում առաջին անգամ անցկացվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի բացարձակ չեմպիոններ դարձան Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում էին մոտ 50 մարզիկներ: