Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ամռանը լքել ակումբը: Այս մասին հայտնում է As-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստն այդ մասին ասել է թիմակիցներին: Ռոնալդուի համար նախընտրելի տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալն է, որտեղից ֆուտբոլիստը Մադրիդ էր տեղափոխվել 2009թ.-ին:
Պատճառն այն է, որ ֆուտբոլիստն իրեն խաբված է զգում ակումբի ղեկավարության կողմից: «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է պորտուգալացուն ֆինանսական ավելի լավ պայմաններ, սակայն այդ չի կատարվել:
Ավելի վաղ տեղեկացվում էր՝ Ռոնալդուն դժգոհ է, որ վաստակում է մի քանի ֆուտբոլիստից ավելի քիչ:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում պորտուգալացին 5-րդ տեղում է՝ տարեկան 21 մլն եվրո աշխատավարձով:
Լիոնել Մեսսին վաստակում է տարեկան 50 մլն եվրո, Նեյմարը՝ 36:
Ռոնալդուի պայմանագիրը իսպանական ակումբի հետ՝ ուժի մեջ է մինչև 2021թ.-ի ամառ: