Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է տանտիրուհու կիսաայրված դին (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսաայրված դիակը: Հյուրասենյակում առկա էր վառարան:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհի պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Դեպքի մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ պատրաստած տեսանյութում.