ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Նախագահը լսել է գլխավոր դատախազին և տվել հանձնարարություններ

Քաղաքական

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: 

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին:
Ներկայացնելով 2017թ. ընթացքում հանրապետությունում ընդհանուր հանցավորության և հանցագործությունների բացահայտման դինամիկան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին: Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց աճել են բացահայտման ցուցանիշները, ինչը, Արթուր Դավթյանի գնահատմամբ, պայմանավորված է առավելապես հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավմամբ: 
Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իրականացված ինչպես համակարգային օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քրեական պատասխանատվության ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները: 

Անցյալ տարվա ընթացքում իրականացված իրավական, ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի բարեփոխումները, գլխավոր դատախազի հավաստմամբ, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ նախադրյալներ են ստեղծել: Դրանց շարքում Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու, նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշների մշակումն ու դրա հիման վրա կոռուպցիոն հանցագործությունների ցանկի հաստատումը:
2017թ. դատախազության առաջնահերթություններից գլխավոր դատախազն առանձնացրել է քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների բարելավման ուղղությամբ կատարված ծավալուն ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերը: 

Անդրադառնալով 2017թ. հուլիսի 3-ին դատախազությունում Հանրապետության Նախագահի ունեցած ելույթին, որում Նախագահը խնդրահարույց էր համարել կալանավորումների հիմնավորվածության, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հետ կապված իրավակիրառ պրակտիկան, գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ: Նա ներկայացրել է այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: 

Ըստ գլխավոր դատախազի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա իրականացվել են դեռևս մինչդատական վարույթում մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելուն ուղղված դատավարական քայլեր: Սահմանվել են նաև անձին դատի տալու հարցը լուծելիս հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում ապացույցների թույլատրելիության և գործի լուծման համար դրանց բավարարության գնահատման չափանիշներ, դատական քննության փուլում հակընդդեմ հարցման իրավունքը երաշխավորելու, այդ համատեքստում մեղադրական դիրքորոշման հիմնավորվածությունն ապահովելու համար մեղադրողի դատավարական վարքագծի կանոններ: 

Կարևորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղություններով դեռևս անելիքներ կան: Նախագահը շեշտել է ամենօրյա գործունեությամբ հատկապես ծանր, հանրային բարձր վտանգավորություն ունեցող հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների պլանավորման ու իրականացման անհրաժեշտությունը: Հանրապետությունում հանցավորության վիճակի վերաբերյալ պատշաճ իրազեկվածության ապահովման տեսանկյունից կարևորվել է նաև հանցավորության շարժընթացի, առանձին հանցատեսակներով դինամիկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների, դրանց վերլուծության արդյունքների հանրայնացումը: 

Հանրապետության Նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ միջոցների հետևողական ձեռնարկումը: 
Սերժ Սարգսյանը շեշտել է նաև դատախազության համակարգը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև «Դատախազության մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու գործընթացի բնականոնությունն ապահովելու խնդիրը: 
 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
Ամենադիտված