ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատարյալ հիմարություն է որակում մամուլում տարածված այն լուրերը, թե իբր ինքը ջանք չի խնայել ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար: Այս գնահատականը Շարմազանովը հնչեցրեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Այդ մասին հրապարկումը կատարյալ հիմարություն է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայում ապրիլից հետո ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու դառնալու համար: