«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
ВидеоԱնգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում ուժերը չափեց «Սթոք Սիթի»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով:
Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Անտոնիո Վալենսիան (9'), Անտոնի Մարսիալը (38') և Ռոմելու Լուկակուն (72'):
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 50 միավորով շարունակում է զբաղեցնել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ խաղին: