Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հնարավոր է և՝ մնա. Մոուրինու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը:
«Հենրիխը բարձր որակի, լավ խաղացող է, ում ես սիրում եմ: Կլքի՞ նա արդյոք թիմը՝ հնարավոր է: Բայց հնարավոր է նաև, որ նա մնա: Շուկան բաց է: Պարզապես փորձում եմ լավագույնը անել ֆուտբոլիստի և ակումբի համար: Ունեմ 22 ֆուտբոլիստից բաղկացած թիմ և ցանկանում եմ պահպանել այդ թիմը»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն ավելի վաղ պարզաբանել էր, թե ինչու Մխիթարյանին չէր ընդգրկել «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը: