00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԳեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը

Կոչ՝ «Զվարթնոց»-ի սահմա­նա­պահ ան­ցա­կետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին, ռուս սահմանապահներին ուղարկել ՌԴ

Հայտարարություն՝ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 

(ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ 

1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստո­րագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծա­ռա­յության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահ­մա­նա­պահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը, ինչը կարևոր էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապա­հովելու խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում սեփական վերահսկողությունն ապահո­վելու տեսանկյունից:

Այսպիսով, պատմական ծանր մի ժամանա­կա­հատ­վածում, Հա­յաս­տանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակեց սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված հարաբերու­թյուն­ներ կառուցելու համար:

Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պա­տե­րազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհան­դերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վե­րականգնելու և միջազգային հարաբե­րու­թյունների համա­կար­գում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխա­նատվու­թյունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ:

Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավա­կայա­նում սահմանապահ անցա­կե­­տերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախա­տես­ված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքն­իշ­խա­նության ապօ­րինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության: Ելնելով վերը աս­վածից և առաջ­նորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրա­մա­յական անհրա­ժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներ­կա­յումս ի պաշ­տոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մար­մին­ներին`

  • մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմա­նա­պահ ան­ցա­կետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթա­կա­յության տակ,
  • մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ռուսական կողմի հետ փոխ­համա­ձայնեցված կերպով իրականացնել բոլոր անհրաժեշտ նախա­պատ­րաստական աշխա­տանք­ները (այն է` 2019 թվականի ՀՀ պետական բյուջեյում նախատեսել դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև նախապատրաստել և համա­պա­տասխան ուսումնական գործընթացներ իրականացնել հայ սահ­մա­նա­պահների շարքերը համալրող զինծառայողների մասնագիտական որակա­վո­րումն ապահովելու համար) 2019 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի պահպանությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար:
    Հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական սահման` Հայաստանի տարածքում իրենց ծա­ռա­յությունը շարունակելու համար կամ վերադարձնել ՌԴ,
  • մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները:

Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում:

Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմա­նա­պահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդե­լու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորու­թյուն­ները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այ­սինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկուն­քապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված խնդիրների պար­տա­դիր մաս չի կազմում:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակեր­պություն­նե­րին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ ար­տահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկաց­նենք մեր հանրությանը:

Ալբերտ Բաղդասարյան

Արման Մելիքյան

Դավիթ Սանասարյան

Եղիշե Պետրոսյան

Կարապետ Ռուբինյան

Հովսեփ Խուրշուդյան

Պետրոս Մակեյան

 

դիտվել է 3864 անգամ
Լրահոս
26 Մայ
110 հատ բջջային հեռախոս են գողացել Ձախից Սփյուռքի նոր փոխնախարարն էՆախարարները շտապում են միտինգային հռետորաբանությամբՆիկոլ Փաշինյանի ուղերձը ԿարապետյաններինՓաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերություններըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԱրմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել է Հայաստան (տեսանյութ)Գեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համարՓոթորիկ է ահագնանումԳնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնաԱստանայում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ելույթը հիասթափեցնող էրՎերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը (տեսանյութ) Վերջին զանգի օրը գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահարՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի ԿվիրիկաշվիլիինԱստղագուշակ մայիսի 26-ի համարՀակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից ենՊայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են. սկանդալային բացահայտումներ (տեսանյութ) Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվել
Ամենադիտված