00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կրիշտիանու Ռոնալդուի ու սիրելիի լուսանկարը 5 միլիոնից ավելի հավանության է արժանացելՏղամարդն առաջին անգամ հանդիպեց իրեն լքած մորը. ահա թե ինչպիսին էր հանդիպումը (տեսանյութ) Կարլո Անչելոտին ներկա է եղել «Չելսի» — «Բարսելոնա» խաղին (լուսանկար)Որտե՞ղ եք Պուտին, Բալոտելին՝ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)Եթե Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է Մեսսիի պատճառով, ապա ստիպված է լքել նաև ֆուտբոլը. ԱնրիԱրցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ ՂազարյանինԼիբանանի նախագահը ժամանեց ՀայաստանՄեսսին «Չելսի»-ի դեմ խաղում իր վատագույն արդյունքն է գրանցել (տեսանյութ) Հայաստանի ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը«Բանանց»-ը 11 մետրանոցների պայքարում ուժեղ է գտնվել «Օլիմպիեց»-ից (տեսանյութ)

Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. վարչապետն այցելել է ՏԿՏՏ նախարարություն

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանըհունվարի 16-ին այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին և նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներին՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար: 

2017 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ զեկուցել է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 46 կմ միջպետական, 10 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում՝ 12.3 մլրդ դրամ արժեքով: 

Ավարտվել և շահագործման են հանձնվել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հիմնանորոգման և Մ-3-Քուչակ-Եղիպատրուշ Քուչակ գյուղի տարածքում 850 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված էր 2018 թ.: Ա. Արշակյանը նշել է, որ 2018 թ. ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 15.1 մլրդ դրամ՝ 6.5 մլրդ դրամ հիմնանորոգում, 1.9 մլրդ դրամ՝ միջին նորոգում և 6.7 մլրդ դրամ սպասարկում: Նախատեսվում է հիմնանորոգել 50 կմ միջպետական, 12 կմ հանրապետական և 10 կմ համայնքային նշանակության ճանապարհ:

Վարչապետը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը ճանապարհաշինության ոլորտում առկա ընդհանուր պահանջարկի ցածր տոկոսն է կազմում, և նպատակադրումներն այս առումով պետք է ավելի բարձր լինեն: Կարեն Կարապետյանը նախ հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը հետևյալ կերպ՝ 60 կմ միջպետական, 15.6 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհ: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ճանապարհների դասակարգումը և օպտիմալ լոգիստիկայի մշակումը՝ «որ համայնքում ճանապարհի որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի» տրամաբանությամբ, հանձնարարել թվայնացնել տվյալները և ներկայացնել համապատասխան քարտեզ:

Վարչապետն անդրադարձել է նաև շինարարական աշխատանքների միջինացված սակագնին, որը 2017 թ., պատասխանատուների զեկուցմամբ, 2016թ. համեմատ չի նվազել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ և արդյունավետ աշխատել տնտեսում ապահովելու ուղղությամբ: «Մենք բոլոր ոլորտներում գնումների մեջ ունենք տնտեսում: Նույնն ակնկալում ենք նաև այստեղ: 2018 թ. շինաշխատանքների միավորի սակագինը նվազագույնը 15-20 տոկոսով պետք է իջնի, պետք է ունենաք ինքնարժեքի նվազեցում: 2017 թ. հաշվետվությունները լսելու ժամանակ բոլոր նախարարություններում ստուգելու եմ այդ թիվը, որովհետև 2017 թ. ակնկալել եմ, որ մեր գործողությունների, քայլերի ինքնարժեքը պետք է նվազի», - նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով ներկայացնել 2017 թ. սակագնային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն: 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը տեղեկատվություն է ներկայացրել 2017 թ. 12 վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ հատկապես անդրադառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային զարգացման միջանցքի, Մ6 միջպետական նշանակության ճանպարհի, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելվաման, Բագրատեշենի անցակետի կամուրջի վերկառուցման ծրագրերին: Ընդհանուր կատարողականը կազմել է 83,7%, փաստացի կատորղականը՝ 41,4 մլրդ դրամ: Իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել է 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատված:

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում: ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը. հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: «Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մինչև 2018 թ. առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի կառավարության ղեկավարին: 

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը զեկուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: 2018 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել հեռահաղորդակցության ոլորտում 3G ցանցից 4G+ ցանցին անցումն ապահովելու և 4G+ ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ: 

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների հարցին:

դիտվել է 616 անգամ
 
Լրահոս
21 Փետ
Շարմազանովը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ՀՀԿ-ի թեկնածուների մասին Ասֆալտի գործարան կառուցելու ծրագիր ունեցող իրանահային կարագ կտրելու լարով խեղդամահ են արել ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում Դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ստեփանակերտում կայացել է Մայրենիի օրվան նվիրված միջոցառում Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանըԵրևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Կրիշտիանու Ռոնալդուի ու սիրելիի լուսանկարը 5 միլիոնից ավելի հավանության է արժանացելԱնտեր երկիր ա. գազի փող հավաքողները հիմա նոր մեթոդ են մտածել մարդկանցն վախեցնելու համար Տղամարդն առաջին անգամ հանդիպեց իրեն լքած մորը. ահա թե ինչպիսին էր հանդիպումը (տեսանյութ) ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունըՏեսանյութ. Գյումրեցի մարմնավաճառը թասիբով է. Վարդան Ղուկասյան Տականքները 2 տարեկան երեխային ինչ օրն են հասցրել. ծնողի գրառումը (լուսանկարներ)Կարլո Անչելոտին ներկա է եղել «Չելսի» — «Բարսելոնա» խաղին (լուսանկար)ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Որտե՞ղ եք Պուտին, Բալոտելին՝ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)Ի՞նչ կլիներ, եթե կանայք տղամարդկանց միայն իրականությունն ասեին. ահա թե ինչ կստացվեր Լեհական բիզնեսը հետաքրքրված է ՀայաստանովՓետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին (լուսանկարներ)Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Զինծառայող է մահացելԸնտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման իր տեսլականը ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Մշակույթային հերթական արժեքը պղծում են (լուսանկարներ, տեսանյութ) Նման բան դեռ չեք տեսել. 13 տարեկան գնչուների ամենահարուստ հարսանիքը (տեսանյութ)Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցություն է անցկացվել Բուխարեստում Եթե Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է Մեսսիի պատճառով, ապա ստիպված է լքել նաև ֆուտբոլը. ԱնրիԱրցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ ՂազարյանինԼիբանանի նախագահը ժամանեց ՀայաստանՄեսսին «Չելսի»-ի դեմ խաղում իր վատագույն արդյունքն է գրանցել (տեսանյութ) Հայաստանի ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը«Բանանց»-ը 11 մետրանոցների պայքարում ուժեղ է գտնվել «Օլիմպիեց»-ից (տեսանյութ)Գերմանիայի առաջնության տուրի լավագույն գոլը (տեսանյութ)Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը«Սասնա Ծռերի» գործով նիստը հետաձգվեց․ պաշտպանները վթարի են ենթարկվել (տեսանյութ) Ապարանում ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու Samand-ը. կա 8 վիրավորՄարտի 1-ը իմ ամոթը չի, Ձե՛ր ամոթն է «Բանանց»-ն ավարտել է հավաքն ԱնթալիայումՀամացանցում է հայտնվել գեղեցկուհի Շարլիզ Թերոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. 5 անձ ձերբակալվել է250 հազարից ավելի միջին աշխատավարձ և 820 մլն դրամի ներդրում․ նախագիծն օրակարգում էՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի ԲելառուսՏարոն Մարգարյանը դեմն առնո՞ւմ էՊԵԿ-ի «լավությունը» տնտեսվարողներինՀոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը (լուսանկարներ)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցԴավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր «Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը