00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կրիշտիանու Ռոնալդուի ու սիրելիի լուսանկարը 5 միլիոնից ավելի հավանության է արժանացելՏղամարդն առաջին անգամ հանդիպեց իրեն լքած մորը. ահա թե ինչպիսին էր հանդիպումը (տեսանյութ) Կարլո Անչելոտին ներկա է եղել «Չելսի» — «Բարսելոնա» խաղին (լուսանկար)Որտե՞ղ եք Պուտին, Բալոտելին՝ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)Եթե Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է Մեսսիի պատճառով, ապա ստիպված է լքել նաև ֆուտբոլը. ԱնրիԱրցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ ՂազարյանինԼիբանանի նախագահը ժամանեց ՀայաստանՄեսսին «Չելսի»-ի դեմ խաղում իր վատագույն արդյունքն է գրանցել (տեսանյութ) Հայաստանի ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը«Բանանց»-ը 11 մետրանոցների պայքարում ուժեղ է գտնվել «Օլիմպիեց»-ից (տեսանյութ)

ԿԲ խորհուրդն արձանագրել է՝ առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

 

ՀՀ կենտրոնական բանկը մանրամասներ է հրապարակել ԿԲ խորհրդի՝ 2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստից՝ տվյալներ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ:

Նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: Խորհրդի նիստը սկսվել է դեկտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: Արձանագրվել է, որ, ինչպես և սպասվում էր, 2017թ-ի չորրորդ եռամսյակի անցած ժամանակահատվածում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2.2%: Գնաճին գերակշռող մասով նպաստել է «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների աճը, որի կառուցվածքում սեզոնային բնականոն աճ են դրսևորել «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև կարագի և մսի գների էական աճ՝ պայմանավորված կարագի և խոզի մսի միջազգային գների աճով և տավարի մսի արտահանմամբ, ինչը զգալիորեն նպաստել է բնականոն գնաճի շարունակական աճին: Վերջինս էլ իր հերթին վկայում է վերականգնվող ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի մասին:

Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ: Միևնույն ժամանակ Խորհուրդն ակնկալում է գնաճային միտումների պահպանում նաև դեկտեմբերին, ինչի հետևանքով ամսվա գնաճը կգերազանցի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը և 12-ամսյա գնաճը կշարունակի ավելանալ՝ տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

Խորհրդի նիստում քննարկվել է ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվել է, որ 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով:

Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց: Միաժամանակ արձանագրվեց, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նշվել է, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը: Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում:

Խորհրդի նիստում ներկայացվել են նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասումները՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով: Միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային զարգացումներն ընթացել են հիմնականում ԿԲ կանխատեսումներին համահունչ, միայն նավթի գնի մասով է արձանագրվել սպասվածից ավելի աճ՝ պայմանավորված արտադրության ծավալների կրճատմամբ:

Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատել է. առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են չափավոր գնաճային ազդեցություններ: Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները՝ փաստելով, որ եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածի տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները: Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվել է քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ամփոփվել է, որ վերոնշյալ բոլոր գնաճային գործոնները ներառված են չորրորդ եռամսյակում արված կանխատեսումներում և ԿԲ-ն մշտապես հետևում է գնաճային զարգացումներին ու առկա ռիսկերի դրսևորմանը: Միևնույն ժամանակ Խորհուրդն առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12- ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ:

դիտվել է 651 անգամ
Այս թեմայով
 
Լրահոս
21 Փետ
ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում Դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել (ֆոտո) Ստեփանակերտում կայացել է Մայրենիի օրվան նվիրված միջոցառում Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանըԵրևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի Կրիշտիանու Ռոնալդուի ու սիրելիի լուսանկարը 5 միլիոնից ավելի հավանության է արժանացելԱնտեր երկիր ա. գազի փող հավաքողները հիմա նոր մեթոդ են մտածել մարդկանցն վախեցնելու համար Տղամարդն առաջին անգամ հանդիպեց իրեն լքած մորը. ահա թե ինչպիսին էր հանդիպումը (տեսանյութ) ՀՀ-ն երբևէ հարցականի տակ չի դնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունըՏեսանյութ. Գյումրեցի մարմնավաճառը թասիբով է. Վարդան Ղուկասյան Տականքները 2 տարեկան երեխային ինչ օրն են հասցրել. ծնողի գրառումը (լուսանկարներ)Կարլո Անչելոտին ներկա է եղել «Չելսի» — «Բարսելոնա» խաղին (լուսանկար)ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Որտե՞ղ եք Պուտին, Բալոտելին՝ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)Ի՞նչ կլիներ, եթե կանայք տղամարդկանց միայն իրականությունն ասեին. ահա թե ինչ կստացվեր Լեհական բիզնեսը հետաքրքրված է ՀայաստանովՓետրվարի 21-ը Միսաք Մանուշյանի գնդակահարության օրն է. Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին (լուսանկարներ)Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Զինծառայող է մահացելԸնտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Արմեն Սարգսյանն ավստրիահայ համայնքին ներկայացրել է Հայաստանի զարգացման իր տեսլականը ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Մշակույթային հերթական արժեքը պղծում են (լուսանկարներ, տեսանյութ) Նման բան դեռ չեք տեսել. 13 տարեկան գնչուների ամենահարուստ հարսանիքը (տեսանյութ)Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցություն է անցկացվել Բուխարեստում Եթե Նեյմարը «Բարսելոնա»-ն լքել է Մեսսիի պատճառով, ապա ստիպված է լքել նաև ֆուտբոլը. ԱնրիԱրցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ ՂազարյանինԼիբանանի նախագահը ժամանեց ՀայաստանՄեսսին «Չելսի»-ի դեմ խաղում իր վատագույն արդյունքն է գրանցել (տեսանյութ) Հայաստանի ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը«Բանանց»-ը 11 մետրանոցների պայքարում ուժեղ է գտնվել «Օլիմպիեց»-ից (տեսանյութ)Գերմանիայի առաջնության տուրի լավագույն գոլը (տեսանյութ)Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը«Սասնա Ծռերի» գործով նիստը հետաձգվեց․ պաշտպանները վթարի են ենթարկվել (տեսանյութ) Ապարանում ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու Samand-ը. կա 8 վիրավորՄարտի 1-ը իմ ամոթը չի, Ձե՛ր ամոթն է «Բանանց»-ն ավարտել է հավաքն ԱնթալիայումՀամացանցում է հայտնվել գեղեցկուհի Շարլիզ Թերոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. 5 անձ ձերբակալվել է250 հազարից ավելի միջին աշխատավարձ և 820 մլն դրամի ներդրում․ նախագիծն օրակարգում էՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի ԲելառուսՏարոն Մարգարյանը դեմն առնո՞ւմ էՊԵԿ-ի «լավությունը» տնտեսվարողներինՀոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարության նախագծին Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը (լուսանկարներ)Ապրիլի առաջին ծիծեռնակը. ի՞նչ է թաքնված կադրային փոփոխությունների հետևում Apple-ը ցուցադրել է՝ ինչպես ճիշտ օգտագործել iPhone-ի տեսախցիկը (տեսանյութ)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցԴավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր «Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաՏեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը