Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել 

«Փաստ»․ Հնարավոր է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով «Ելքի»՝ թանկացումների դեմ բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը ոչ թե ուշացած է, այլ հիմա ավելի բարդ կլինի որևէ բան փոխել: «Բայց անլուծելի էլ չէ: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերը «Հարկային օրենսգրքի» փոփոխության ժամանակ թույլ չտային, որպեսզի նման փոփոխություն տեղի ունենար, քանի որ այն ազդելու էր բոլոր խավերի վրա: Հավանաբար դա չի իրականացվել, քանի որ այն ժամանակ «Ելքը» խորհրդարանական խմբակցություն չէր: Այնուամենայնիվ, այսօր «Ելքի» գերխնդիրն է մարդկանց մոտ հավատ ներշնչել, որ իրենք կարող են այդ շարժումն առաջնորդել»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով սա հարց է, որն ազդում է բացառապես բոլոր խավերի վրա: Եվ այս պարագայում Ս. Սաֆարյանը «Ելքին» խորհուրդ տվեց տարբեր խավերի հետ աշխատելիս՝ տարբեր «փաթեթներով» հանդես գալ, բոլորին էլ բացատրելու համար, թե փոփոխություններն ինչ տեսքով և ինչքանով են ազդելու սովորական սպառողների, բիզնեսի ներկայացուցիչների և մյուսների ֆինանսական վիճակի վրա:

«Ամեն մեկին հասցեագրված ուղերձը պետք է շատ թիրախային լինի և հասկանալի այդ շրջանակների համար: Նաև պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ ընդունված նորմ է՝ օգտագործել ցանկացած պատեհ առիթ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Սա տարածված է ողջ աշխարհում: Այնպես որ, ինչ քաղաքական ուժ կամ գործիչ էլ նման առիթն օգտագործեր, նրան քննադատելը սխալ կլիներ: Այլ հարց է, թե օրինակ այս պարագայում ինչպիսի պայքարի մասին է խոսում «Ելքը»: Եթե պետք է հասարակությանը մոբիլիզացնի, հետո ասի, որ իրենցից կախված ամեն ինչ արեցին, բայց մարդիկ դուրս չեկան փողոց, իշխանությունն է ապիկար և այլն, այդ ժամանակ նրանց քայլերը գնահատականի արժանի քայլեր կլինեն: Բայց հիմա դեռ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով և պետք է տեսնել, թե ինչ կլինի»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ««Ելքի» նպատակը մարդկանց զբոսանքի հանելը չէ» միտքը, քաղաքական վերլուծաբանը տեսակետ հայտնեց, որ դա խոսում է այն մասին, որ թեև խնդրի լուծումն այդքան էլ հեշտ չի լինելու թե՛ «Ելքի» և թե՛ հասարակության համար այս արդյունքը ետ շրջելը բավականին բարդ է լինելու, բայց ասել, որ դա անհնար է, ևս ճիշտ չի լինի, քանի որ պոտենցիալը բավականին մեծ է: Եվ ճիշտ քարոզարշավի դեպքում իհարկե հնարավոր է այնպիսի հանրային ճնշում ապահովել, որը կարող է պատային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար: «Իսկ թե դրանից հետո ինչ քայլ կձեռնարկի իշխանությունը, այլ խոսակցության թեմա է: Այնպես որ, «Ելքի» կռիվը բարդ է լինելու, բայց ասել, որ նախաձեռնությունը որևէ արդյունքի հասնելու շանս չունի՝ այդպես չէ»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով, անշուշտ պատկերն այլ կլիներ, եթե «Ելքի» կողքին կանգնեին այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Բոլոր քաղաքական կուսակցությունները՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ունեն հանրային աջակցության շատ ցածր մակարդակ, ուստի այս ֆոնի վրա է «Ելքը» փորձում զբաղեցնել դատարկ մնացած օպոզիցիոն դաշտը:

Հարցին, թե ինչու մյուս քաղաքական ուժերը նույնպես չեն օգտվում պատեհ առիթից և միավորվում նրանց հետ, փորձագետը պատասխանեց. «Ընդդիմադիր մյուս ուժերի մոտ կարող էր խանդ լինել, որը կարող էր առաջանալ խորհրդարանում հայտնվելու և այլ հարցերի պարագայում: Եվ սա հաշվի առնելով՝ արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչու մյուս քաղաքական ուժերը չեն ցանկանում սատարել «Ելքին»: Բայցև, այնպես չէ, որ մյուսները չեն կարևորում խնդիրը կամ չեն հասկանում, որ առնվազն մի քանի հազար մարդ կարող է իրենց կողքը համախմբվել: Պարզապես, իմ կարծիքով, հավանաբար մրցակցությունը թույլ չի տալիս միանալ, որպեսզի «Ելքը» ավելի արագ չկարողանա լրացնել միակ կամ գլխավոր ընդդիմության դաշտը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կան
Ամենադիտված