Մոուրինյուն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Կողմերը եկել են համաձայնության: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 54-ամյա մասնագետի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021թ.-ը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Պորտուգալացին մանչեսթերյան թիմը գլխավորել է 2016թ.-ին գործող պայմանագիրն ավարտվում է 2019թ.-ի ամռանը:
Պորտուգալացու գլխավորությամմբ մանկունիացիները նվաճել են երեք տիտղոս: