00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան Բալայան1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին

Սերժ Սարգսյանը հանդիպել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով է այն ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաև այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու և տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին . անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած և մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, ովքեր ընտրվել են մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կողմից: Հայաստանում ոլորտի մասնագետների և երիտասարդների հետ նրանց հանդիպումները մեծ ոգևորություն են առաջացրել: Կազմակերպիչների հավաստմամբ, նպատակներից մեկը մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն, մեծացնելն էր: Այդ ուղղությամբ, ըստ հանդիպման մասնակիցների, ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա, որի նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը և գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը: Մասնավորապես, «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ-ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու և լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով:

Հանդիպմանը մասնակիցները խոսել են նաև ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումների, մարտահրավերների և ոլորտի ներուժի մասին, առաջարկություններ ներկայացրել հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

 

դիտվել է 462 անգամ
Լրահոս
22 Մայ
Արայիկ Հարությունյանը նոր տեղակալներ ունիՄուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՊարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցներըՄեկնարկել է ԱԺ քառօրյան. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռել
Ամենադիտված