«ՀԺ». Շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջի փոխանցմամբ, ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի:
Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2018 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11-ին:
Աճուրդային վաճառքի դրված մեքենաների մեծ մասը մարդատարներ են, ամենաթարմ տարեթիվը՝ 2004 թվականի արտադրության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում