Շարապովան շարունակում է հաղթական ելույթները
ՍպորտՌուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է ելույթները Ավստրալիայի բաց առաջնությունում:
Երկրորդ շրջանում Շարապովան 6:1, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցիչ Անաստասիա Սևաստովային: Պայքարը տևել է 1 ժամ 23 րոպե:
Երրորդ տուրում թենիսիստուհու մրցակիցը կլինի Անժելիկա Կերբեր-Դոնա Վեկիչ զույգի հաղթողը: