The Independent. Մխիթարյանն «Արսենալ»-ում նորամուտը կնշի հանգստյան օրերին
SportՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի տարանսֆերների հարցը շարունակվում է գտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է independent-ը, հավանական է, որ Ֆուտբոլիստներն իրենց նոր թիմում նորամուտը կնշեն առաջիկա հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիր:
Իսկ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Մխիթարյանին լոնդոնյան թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: