Կարեն Խաչոնովը դուրս մնաց պայքարից.Australian Open
ՍպորտՌուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից:
Երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ և պարտվեց 4:6, 6:7 (4:7), 7:6 (7:0), 4:6 հաշվով:
Պայքարը տևեց 3 ժամ 49 րոպե:
Քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Դել Պոտրոն կմրցի Տոմաշ Բերդիխի հետ:
Նշենք, որ Նովակ Ջոկովիչը մրցեց Գաել Մոնֆիսի հետ: 2 ժամ 47 րոպե տևած մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 4:6, 6:3, 6:1, 6:3 հաշվով: