00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)

ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
 
Այսպես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի կարողացել կատարել ամենամսյա վճարումները, որի հետևանքով ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա և բռնագանձվել բանկին ունեցած պարտավորությունից 296.000 ՀՀ դրամը: Սակայն որոշ ժամանակ անց Վ. Պ.-ն պարզել է, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողը չի կատարել իր ծառայողական պարտականությունները` բռնագանձած գումարը ժամանակին չի փոխանցել բանկ, որի հետևանքով կուտակված տույժ-տուգանքների հաշվին 2017թ.-ի օգոստոսին վարկառուի պարտավորությունը բանկի նկատմամբ կազմել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ, որով էական վնաս է պատճառվել վերջինիս:
 
ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայութունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով կատարվում է նախաքննություն:
 
Մեկ այլ քաղաքացի` Երևանի բնակիչ Ն. Մ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գ. Հ.-ն իրենից պահանջել և ստացել է 80.000 ՀՀ դրամ` կատարողական վարույթի ընթացքում այն որպես պետական տուրքի գումար վճարելու համար: Հետագայում` 2017 թվականի ապրիլին, Ն. Մ.-ն, տեղեկանալով, որ կնոջ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, այցելել է ԴԱՀԿ ծառայություն, որտեղ պարզել է, որ Գ. Հ.-ն իր փոխանցած գումարը չի վճարել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտային հաշվին, այլ խաբեությամբ` իր վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այն:
 
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել նաև մեկ այլ քաղաքացի` անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել համապատասխան ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա: Կատարողական գործողությունների արդյունքում` ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պաշտոնատար անձը նշված ընկերությանը պատկանող գույք և դրամական միջոցներ չի հայտնաբերել և ավարտել է կատարողական վարույթը, մինչդեռ հետագայում` 20.04.2017թ.-ին, ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հոդված է տպագրվել` ընկերությանը պատկանող 19 երկաթուղային վագոնների աճուրդ-վաճառքի վերաբերյալ:
 
ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերը նշված դեպքի առթիվ 06.10.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
 
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հիշյալ քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
դիտվել է 791 անգամ
Լրահոս
27 Մայ
Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Արավիրի մարզում. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկըՈւելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Ավտովթար Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. կա տուժածNASA-ն Լուսնի վրա հրթիռային գործարան կհիմնի Գագիկ Սուրենյանը վատ լուր ունիՔիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործըԵրևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Հայերը Պրահայի հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում երիտասարդության շրջանում Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Ամենադիտված