Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի, Ախուրյանի, Ջերմուկի, Սիսիանի, Հրազդանի, Սպիտակի, Թալինի, Արտաշավանի, Սևանի, Ստեփանավանի, Լոռու, Ապարանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ-Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում գետնաբուք է:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: