00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը. ԱԱԾ-ի պարզաբանումը (լուսանկար)Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին (լուսանկարներ)Պենտեկոստե քայքայիչ աղանդի ներկայացուցիչները խեղաթյուրում են մարդկանց կյանքը (տեսանյութ)Չպետք է վերադառնանք միջկուսակցական կռիվներին. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքն իր ողջ կյանքում պայքարեց հանուն մեկ գաղափարի՝  ունենալ այնպիսի Թուրքիա, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից: Թուրքիա, որտեղ հայերն այլևս չեն վախենա խոսել այն մասին, թե ովքեր են և որտեղից են գալիս: Թուրքիա, որը ոչ թե այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների ճնշման ներքո, այլ ներսից կգիտակցի փոխվելու, ժողովրդավարական ճանապարհով գնալու անհրաժեշտությունը:  Թեպետ արդեն 11 տարի է, ինչ Դինքն այլևս մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են մնալ առավել քան արդիական:

 

 

Օսմանյան կայրսության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակը՝ Դինքը, ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա քաղաքում: 1996 թվականին նա հիմնադրեց հայկական համայնքում լույս տեսնող միակ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն պարբերականը՝ «Ակոս»-ը՝ նպատակ ունենալով համայնքային, ինչպես նաև Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող հիմնահարցերը նոր լույսի ներքո ներկայացնել հասարակությանը: Նա կարծում էր, որ հայերի նկատմամբ երկրի ներսում առկա կանխակալ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ նրանց վատ ճանաչելն է, ուստի ասում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

 

 

Դինքը համարձակ էր: Նա խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնց վերաբերյալ բոլորը վաղուց արդեն սովորել էին լռել: Երբ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում ասվում էր, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, Դինքի դեմ մշտապես առկա սպառնալիքների ծավալը կտրուկ մեծացավ: Ընդ որում, նրան սպառնում էին ոչ միայն ազգայնական շրջանակները, այլև անգամ պետական պաշտոնյաները: Հրանտի ընկերներն ու հարազատները հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Նա շարունակ կրկնում էր. «Սա իմ երկիրն է…Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար… Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

 

 

11 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս»  պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց: Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները մինչ օրս փորձում են խուլ ձևանալ:

 

 

Թեպետ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի ընկերներն ու գաղափարակիցները վստահաբար հայտարարում են՝ հետամուտ ենք լինելու արդարության հաստատմանը և թույլ չենք տալու, որ հանցագործությունը կորի երկրի մթին հետնախորշերում…

Արաքս Կասյան

 

դիտվել է 378 անգամ
Լրահոս
27 Մայ
Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը. ԱԱԾ-ի պարզաբանումը (լուսանկար)Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին (լուսանկարներ)Պենտեկոստե քայքայիչ աղանդի ներկայացուցիչները խեղաթյուրում են մարդկանց կյանքը (տեսանյութ)Չպետք է վերադառնանք միջկուսակցական կռիվներին. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)Արտահերթ ընտրությունների հավանականություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով (տեսանյութ) Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն. փոխվարչապետ (տեսանյութ) Պատրաստ ենք դաս տալ նրանց, ովքեր մոլորության մեջ կարծում են, թե զորբայությամբ կարող են կամք պարտադրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Սամվել Ալեքսանյանն Ապարանում քեֆ է անում (տեսանյութ)«Արաբկիր»-ը և Starkey-ն լսողական սարքերի տրամադրումը կշարունակեն Ծաղկաձորում Էլթոն Ջոնը, Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը մասնակցեցին Հայաստանում Starkey-ի լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին ԱԱԾ ջան, եկեղեցու կարիքի անվան տակ, ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ. Նիկոլ Փաշինյան Արտակարգ դեպք Արավիրի մարզում. Թուրքիայի կողմից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկըՈւելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ Ավտովթար Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին. կա տուժածNASA-ն Լուսնի վրա հրթիռային գործարան կհիմնի Գագիկ Սուրենյանը վատ լուր ունիՔիմ Քարդաշյանը հրապարակել է իր երիտասարդ ծնողների արխիվային լուսանկարը Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործըԵրևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել Հայերը Պրահայի հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում երիտասարդության շրջանում Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցում
Ամենադիտված