Եթե Մխիթարյանը տեղափոխվի «Արսենալ»՝ կարող է սենսացիա դառնալ. Փոլ Մերսոն
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի նախկին խաղացող Փոլ Մերսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
«Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ: Նրան հետևել եմ դեռևս Դորտմունդում, որտեղ նա ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և որտեղ շատ գոլեր է խփել:
Նրա մոտ չստացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, բայց եթե նա տեղափոխվի «Արսենալ»՝ կարող է սենսացիա դառնալ:
Սա հիանալի տրանսֆեր է: Շատ դժվար է հունվարին նման ֆուտբոլիստ գտնել: Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույններից մեկն է»,-Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: