Որքան գումար կվաստակի Սանչեսի գործակալը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ գործարքից
Սպորտ«Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի գործակալ Մինո Ռայոլան ֆդուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից կստանա 12 մլն ֆունտ: Այս մասին տեղեկացնում է Telegraph-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ գործարքը կկայանա այսօր:
Սանչեսը մանչեսթերյան թիմում տարեկան կստանա 18,2 մլն ֆունտ աշխատավարձ և մանկունիացիների հետ կկնքի 4,5 տարվա պայմանագիր:
Ֆուտբոլիստի տեղափոխությունից «Արսենալ»-ը բացի դրամական փոխհատուցումից կստանա նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը: