10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա է մահացել:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով` երեխան մահացել է տանը:
Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: