Մխիթարյանը հանգստյան օրերին բուժզննում կանցնի «Արսենալ»-ում
СпортՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հնարավոր տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
The Independent-ի տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանը այս հանգստյան օրերին բուժզննում կանցնի «Արսենալ»-ում, իսկ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: