Մխիթարյանի հեռանալը հիասթափություն կլինի. Սահա
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիս Սահան մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցի շուրջ տեղեկությունները:
«Մխիթարյանը հիանալի խաղացող է: Իհարկե եթե նա լքի թիմը այսքան շուտ, դա հիասթափություն կլինի, քանի որ նա մեծ ներուժ ունի: Կցանկանայի խաղալ նման ֆուտբոլիստի հետ:
Հենրիխը ամեն ինչ ճիշտ է արել: Սա այնպիսի իրավաիճակ է, երբ դժվար է ավելին մեկնաբանելը»,-Սահայի խոսքը մեջբերում է Daily Star-ը:
Նշենք, որ ամենայան հավանականությամբ հայ կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Արսենալ»-ում: