00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվելԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին

Վահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն

Սպանություն պատվիրելու կասկածանքով ձերբակալված Ալավերդցի Վահագն Աբգարյանին այսօր՝ հունվարի 20-ին, մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ նախաքննության արդյունքում տվյալներ են ձեռքբերվել Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կ. Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջինների միջոցով նախապատրաստվել եւ իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։

Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել եւ իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի եւ Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետեւել է նրա տեղաշարժին եւ հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել  Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաեւ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։

Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով) եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով)։

Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Կ. Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։

Նախաքննությունը շարունակվում է, եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։

դիտվել է 3325 անգամ
Լրահոս
24 Մայ
Մովսես Հակոբյանը նոր՝ բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվեց«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել էՇաքարային դիաբետով տառապող հիվանդներին պետությունը կտրամադրի անվճար հակադիաբետիկ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին Անoրինական խմբավորումները խոչընդոտում են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աշխատանքը (տեսանյութ)Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամը բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ ՄարգարյանինՄովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Միհրան Պողոսյանը իրավապահներին մեղադրում է իր դեմ քաղաքական պատվեր կատարելու մեջ. ՀայտարարությունԱզատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի քննարկելու հարցն է համարում Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու առաջնահերթություններից մեկն է Քննչական կոմիտեն առաջարկում է ՀՔԾ-ին օբյեկտիվ քննության ենթարկել Աղվան Հովսեփյանի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարությունըԲռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումՋենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում (տեսանյութ) ԱԱԾ-ն Հարությունյանի «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում էDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը դադարեցնում է ոսկու արդյունահանումըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվելԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ ՍեյրանյանինԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց Ինչու հայկական համարանիշներով մեքենաներին չեն թույլատրել հատել ռուսական սահմանըՀայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներն ենՏաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երգիչ Սարոն և ռուս հայտնի մոդել Վիկտորյա Բոնյան միասին երգել են Մոսկվայի ակումբներից մեկում (տեսանյութ) ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ինԿարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի (լուսանկարներ) Օդերևութաբանները Հայաստանում կարկուտ են կանխատեսումՀայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ Հնարավոր է՝ Կարո Եղնուկյանն ազատ արձակվիԱրջի ձագերը բաց են թողնվել անտառ (տեսանյութ) Համաներման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Վարչապետը. Նախագահ Ալեքսանդր Արզումանյանը շահել է Հայաստանի դեմ դատը. նրան կհատկացնեն 2500 եվրոԼիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պաշտոնապես Անդրես Ինիեստան նոր ակումբ ունի (լուսանկար)ԱԺ պատգամավորը չի կարող Երեւանի ավագանու անդամ լինել. Տարոն Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին ՔԿ-ն Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացրելՆախարարը՝ դեղերի ներմուծման նոր կարգի մասին
Ամենադիտված