Առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերը գնդապետ են կորցրել
БлогосфераԱլեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաեւ լուսանկարներ:
«Առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերը գնդապետ են կորցրել,-գրել է Ալեն Ղուլյանը,-ադրբեջանական օգտատերերը գրում են, որ այսօր, մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ Ռահիմ Ահմադ օղլու Ալիևը (Əliyev Rahim Əhməd oğlu) ։
Ըստ տարածված տեղեկությունների՝ վերջինս մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին՝ Լալա Թափայի ուղղությամբ։
2009թ Ռահիմ Ալիևը Ադրբեջանի նախագահի կողմից պարգևատրվել է «Հանուն Հայրենիքի» մեդալով»։