Սարգիս Հացպանյան՝ մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունն ու պատիվը
ОбществоԱյսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։
Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը: Այս նկարով ադրբեջանցիները փորձել են իրենց սերունդներին ցույց տան, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, որ իբր ադրբեջանցի զինվորը գրկում է հայ կնոջը պատերազմի ժամանակ: Սակայն, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս նրանք կեղծիք էին տարածում: Իրականում նկարի հերոսը հայ զինվոր Սարգիս Հացպանյանն էր:
Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց , մանուկներին ու ծերերին: Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց: 80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք...մերոնք գնացին, ասեցին մեր հետևից ինքնաթիռ կգա, նրանք գնացին, մեզ թողեցին այստեղ...տղամարդիկ փախել էին, թողնելով կանանց քաղաքում: Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:
Սարգիսը ՝ մոտենալով կնոջը, պատասխանում է .
- Հայերը արդեն եկել են:
Մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը ու պատիվը: Հոգիդ թող լուսավորվի պարոն Հացպանյան»:
Սարգիս Հացպանյանի հարցազրույցը կարդալու համար անցեք հետևյալ հղումով: