00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԳեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են«Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը

Հայերի ժպիտն ամենամեծ մոտիվացիան է. այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:Հայկական ֆուտբոլի լեգենդը ծնվել է 1989թ-ի հունվարի 21-ին:

«Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասած Երևանի պատվավոր քաղաքացին կարիերայի ընթացքում 8 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն անկասած փոխեց հայկական ֆուտբոլի պատմությունն՝ աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը՝ Անգլիական Պրեմյեր լիգա իր տեղափոխությամբ:

Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, որի կազմում 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է Ուկրաինայի առաջնության տարվա լավագույն ռմբարկու: Դոնեցկյան թիմի կազմում երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, երեք անգամ գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացել է Սուպերգավաթին: Դոնեցկից հետո Մխիթարյանը կարիերան շարունակել է Բունդեսլիգայում՝ հադնես գալով Դորտմունդի «Բորուսիա»-ում: 2015/2016 մրցաշրջանում ֆուտբոլիստների վարկածով լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնությունում: Դորտմունդյան թիմի կազմում երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը:

2016թ-ի հուլիսին մեր ընտրանու ավագին ձեռք բերելու մասին պաշտոնապես հայտարեց Անգլիայի առաջնության ամենատիտղոսակիր թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանը նվաճել է ֆուտբոլային լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը:

2017թ-ին մանչեսթերյան թիմի կազմում արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարերից մեկի՝ Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչմանը՝ Ստոկհոլմի «Friends Arena» մարզադաշտում ծածանելով հայոց եռագույնը:

Արդյունքում ̀ Մոուրինյուի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է այս տիտղոսը, իսկ Մխիթարյանը՝ դարձել առաջին հայ ֆուտբոլիստ, ով մրցաշարի եզրափակչում գոլ է հեղինակել:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը իր պրոֆեսիոնաիզմով, բացառիկ աշխատասիրությամբ ու գեղեցիկ խաղով արդարև ունի բազմահազար երկրպագուների բանակ ողջ աշխարհում: Մարդ, ում շնորհիվ ճանաչելի է դառնում նաև Հայաստանը: Չնայած ունեցած իր հեղինակությանը՝ համեստաբար իրեն աստղ չի համարում, ասելով՝ թե աստղերը երկնքում են: 

Մխիթարյանի համար ազգային ընտրանու հաղթանակներն ու հայերի ժպիտները մեծ մոտիվացիա են

«Ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես իրենց սեփականը: Ի՞նչը կարող է դրանից ավելի լավ լինել: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիրը բազմաթիվ պատանիների համար օրինակ է ծառայում: Մարդ, ով չնայած իր բազում ձեռքբերումներին չի դադարում կարևորել կրթությունը և ինչպես ինքն է նշում .«Ես միշտ ձգտում եմ սովորել... Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:

Այս օերերին էլ է Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող խաղացողներից մեկը: Համաշխարհային մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում ֆուտբոլիստի տեղափոխության հարցն է:

Կտեղափոխվի արդյոք Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ», թե կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», միևնույնն՝ է նա «Յուրահատուկի»՝ Մուրինյուի համար սուպեր խաղացող է, ում մարզիչը հավատում է, Արսեն Վենգերի համար Սանչեսին արժանի փոխարինող, Յուրգեն Կլոպի համար՝ աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը: Ֆուտբոլիստ, ում հեռանալը մանչեսթերյան թիմից կհիասթափեցին Լուիս Սահային, իսկ ըստ Նևիլի ֆանտաստիկ ձեռքբերում կլինի լոնդոնյան թիմի համար:

Ֆուտբոլիստ, ում համար երկրպագուները երգեր են երգում, իսկ TV-ները՝ հաղորդումներ պատրաստում: Իսկ այս ամենում Մխիթարյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով հայ երկրպագուններն էլ սպասում են կարիերայի հաջող, գոլառատ և տիտղոսներով լի ընթացքին:

 Ծնունդդ շնորհավոր, Հենո՛:

 

դիտվել է 10815 անգամ
Լրահոս
26 Մայ
Նախարարները շտապում են միտինգային հռետորաբանությամբՆիկոլ Փաշինյանի ուղերձը ԿարապետյաններինՓաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերություններըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԱրմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել է Հայաստան (տեսանյութ)Գեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համարՓոթորիկ է ահագնանումԳնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնաԱստանայում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ելույթը հիասթափեցնող էրՎերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը (տեսանյութ) Վերջին զանգի օրը գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահարՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի ԿվիրիկաշվիլիինԱստղագուշակ մայիսի 26-ի համարՀակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից ենՊայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը «Հյուսթոն»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Օրվա խորհուրդը«Ժողովուրդ». «ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»«Հրապարակ». 43 միլիոնով առանձնատուն է գնել «Ժողովուրդ». ՀՀԿ-ում ցավոտ են ընդունել ԱԱԾ գործողությունները «Փաստ». Պաուզա է վերցրել «Ժամանակ». ՀՀԿ կուռ կառույցը փլուզվել է «Ժողովուրդ». Վերջին պատառը«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը փուռն է գնում «Հրապարակ». Փաշինյանի հետ կոնտակտ են փնտրում «Փաստ». «10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ-ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում» «Փաստ». 145 դպրոց շրջա­նա­վարտ չի ունե­ցել Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են. սկանդալային բացահայտումներ (տեսանյութ) Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվելՀայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենադիտված