Շինանյութի Սերգեյի առևանգված որդին և նրա ընկերն ազատության մեջ են. դեսպան
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են։ Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում:
Անդրանիկ Մանուկյանը նաև նշել է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս շարունակ տեղական և ուկրաինական մամուլը գրում էր, որ Կիևում առևանգվել են հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանի որդին: Սերգեյ Մանուկյանը հասարակության մոտ ավելի հայտնի է որպես շինանյութի Սերգեյ: Առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում կհաղորդենք: