Չենք կորցնում Սանչեսին՝ առանց նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու. ապագան ցույց կտա՝ ճի՞շտ որոշում էր դա. Վենգեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ անդրադարձել է Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությանը և նշել, որ գիտի, թե որ ֆուտբոլիստով պետք է փոխարինի Սանչեսին:
«Չեմ հասկանում նրանց, ովքեր հեռանում են «Արսենալ»-ից: Բայց 30 տրվա տրանսֆերային գործունեությունից շատ բան ես իմանում մարդկանց մասին:
Հավանաբար, սա իր վերջին մեծ պայմանագիրն է: Որոշեցինք բաց թողնել նրան: Ամեն ինչ արեցինք Սանչեսին թիմում պահելու համար: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ին պայքարից դուրս եկավ, և դա խոսում է այն մասին, որ պայմանագիրը երկարաձգելու շանս չունեինք:
Փորձեցինք լավագույն որոշումը գտնել: Արդյունքում որոշեցինք հրաժեշտ տալ համաշխարհային կարգի ֆուտբոլիստին, բայց մենք չենք կորցնում նրան առանց որևէ մեկին ձեռք բերելու: Ապագան ցույց կտա՝ ճի՞շտ որոշում էր դա արդյոք», – Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ամենայն հավանականությամբ, Սանչեսը կտեղափոխվի մանչեսթերյան թիմ, իսկ Մխիթարյանը կմիանա Վենգերի թիմին: