Մեսսին վատ ֆուտբոլիստ է. Ռոնալդուի կատակը փոքրիկի հետ
СпортԻսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Դեպորտիվո»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն զրույց է ունեցել թիմերին խաղադաշտ ուղեկցող փոքրիկների հետ: Այս մասին գրում է Marca-ն:
Փոքրիկներից մեկը Ռոնալդուին ասել է.
«Ինձ համար դու աշխարհում լավագույնն ես, իսկ Մեսսին...»
Ռոնալդուն ինքն է շարունակել նախադասությունը՝ կատակով ասելով.
«Իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է»:
Զրույցին միացել է ևս մեկ փոքրիկ, ով Մեսսին անվանել է թույլ խաղացող:
Հիշեցնենք, որ Զիդանի թիմը «Դեպորտիվո»-ին հաղթել է 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դուբլ է ձևակերպել: