«Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ
Սպորտ«Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Արամ Ադամյանի հետ: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
20-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Փյունիկ»-ում: Ադամյանը, որը Բուլղարիայի քաղաքացի է, 2016 թվականից հանդես է եկել ուկրաինական «Ստալ»-ում:
«Լոռի»-ին բազմաթիվ նվաճումներ է մաղթել հայ ֆուտբոլիստին Վանաձորը ներկայացնող ակումբի կազմում: