00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն Նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։ Հանրապետության Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այդ առումով կարևորել են միջխորհրդա­րա­նա­կան երկխո­սության դերը միջպետական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման գործում:

Հանդիպումների հաճախակիությունը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, վկայում է այն կարևորության մասին, որ երկուստեք տրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշել է, որ սա պարոն Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:

Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին իր ստորագրությունն է դրել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում: 

դիտվել է 448 անգամ
Լրահոս
21 Մայ
Կենդանակերպի 4 նշան, որոնք չեն վախենում նախաձեռնողականություն ցուցաբերել «Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին «Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզի լրացրել է սպորտի վարպետի նորման ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զինծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանը՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցինՊիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունենում նաև թաղային հեղինակությունները Նազենի Հովհաննիսյանը՝ Փարիզում (լուսանկարներ) Պրեմիերա. Սարգիս Ավետիսյան – «Օր օրի» Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության հայտնի հյուրերը (տեսանյութ, լուսանկարներ) Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի նոր` գայթակղիչ լուսանկարը Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Հայտնի անհայտության մասինԱրքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան գրավել են բոլորի ուշադրությունը (լուսանկարներ) Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում էՎերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն. Նիկոլ Փաշինյան Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին Գրետա մայրիկԲաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ Մալազիայի նախկին վարչապետի տանից ոստիկանությունը 72 ճամպրուկ փող և արժեքավոր իրեր է հայտնաբերել (տեսանյութ)Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը Բանանն էժանացել է56-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշեն կամրջից Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. ՇարմազանովԳրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամըԷս էլ շակալներից մեկը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՈվքեր էին Շիրակի մարզում հեղափոխության սկիզբ դնողները«Շիրակ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը և չի մասնակցի «Փյունիկ»-ի հետ կայանալիք խաղինՆիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող (տեսանյութ)«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Ամենադիտված