«Դուք դեմագոգիայով եք զբաղված»
PoliticalԱզգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումներն առանց սկանդալի չանցան։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահէ Էնֆիաջյանը, դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, խորհուրդ տվեց չսահմանափակել պատգամավորներին տրված ժամաքանակը հարցեր հնչեցնելու համար․ «Պարո՛ն Հարությունյան, միտք եք արտաբերում, որ մեկս մյուսիս պետք է լսենք, հանդես գանք օրենսդրական նախաձեռնությունով, բա հնարավորությո՞ւն չեք ընձեռում»։
Էնֆիաջյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ Արա Բաբլոյանը խորհուդ տվեց ազնիվ լինել և այս լսումների հիմքում չդնել քաղաքական ենթատեքստ․ «Որպեսզի մեր քննարկումների հիմքում դնենք քաղաքացիական հասարակության մասնակցությունն, ովքեր ամենօրյա քննարկումների հնարավորություն չունեն, չենք սահմանափակում նրանց ներկայացվածությունը։ Մենք չենք հետապնդում այստեղ քաղաքական բալանսը պահելու խնդիր»,-ասաց Բաբլոյանը՝ ընդգծելով, որ պատգամավորներն ունեն ընդամենը երկու ելույթի իրավունք, իսկ քաղհասարակության ներկայացուցիչներն՝ անսահմանափակ։
Ըստ Բաբլոյանի՝ այս տարանջատման պատճառն այն է, որ պատգամավորները խորհրդարանում ելույթի իրավունք հաճախակի են ունենում։
Բաբլոյան-Էնֆիաջյան դուելին միջամտեց դահլիճում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներից մեկը՝ շարունակելով պնդել, որ պատգամավորներին քիչ ժամաքանակ են հատկացնում:
Բաբլոյանն իր արձագանքում նշեց, որ եթե խորհրդարանում հավաքվել են՝ ձևականորեն ցույց տալու, որ ուղղակի ուզում են ելույթ ունենալ,ապա դրա համար իրենք ունեն շատ լավ հռետորներ։
Բաբլոյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ նստած տեղից բղավող կինը շարունակեց իր պնդումը՝ նշելով, որ Բաբլոյանը ոտնահարում է իր գործընկերոջ իրավունքը, ինչին ի պատասխան՝ Բաբլոյանը ավելացրեց․ «Դուք դեմագոգիայով եք զբաղված»։