00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան Բալայան1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Քաղաքական ուժերը վախենում են խոսել թիվ 1 խնդրի մասին. Արամ Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստում որոշվել է կազմակերպել երկու միջոցառում: 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, լուսանկարների ցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Ինչպես նաև՝ ՀԺԿ-ի հետ համատեղ, 2018թ․-ի մարտի 1-ին, Ազատության հրապարակից կկազմակերպվի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Սպասվող միջոցառումների շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀԱԿ-ի անդամ  Արամ Մանուկյանի հետ:

«Կոնգրեսը այս երկրի ամենալուրջ քաղաքական ուժն է և մեր կազմակերպված երկու միջոցառումները լինելու են բազմամարդ: Մարտի 1-ը մեզ համար հիշողության, հիշատակի օր է: 10 տարի շարունակ մեր ժողովուրդը երթի գնացել է, քանի որ դա մեզ համար պարտքի, հարազատի գերեզմանին գնալու նման մի բան է:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը մեր ժողովրդի լուսավոր էջն է: Յուրաքանչյուր բարոյական, ազնիվ մարդ պետք է ոչ միայն հպարտանա, որ շարժման մասնակից է, այլև պետք է մատուցի դա նոր սերնդին, երիտասարդներին, ինչը չեն անում այսօրվա իշխանությունները: Մենք այդ պարտքը վերցրել ենք մեզ վրա, կանենք այնքանով, որքանով կարող ենք, որովհետև արհամարհել մեր ժողովրդի ամենապայծառ ժամանակահատվածը՝ 1988-90 թթ.-ը, պարզապես անխղճություն է, դավաճանություն է սեփական խղճի նկատմամբ»,- ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ կփորձեն որքան հնարավոր է՝ գեղեցիկ, մարդաշատ մատուցել իրենց շարժման գաղափարներն ու իրականությունը:

Նա դժվարացավ ասել, թե որքանով ժողովուրդը կհամախմբվի, սակայն նշեց՝ սրանով կտեսնենք, թե ժողովուրդը որքանով է ոգևորված, տրամադրված, և որքանով է ակտիվ մնացել:  

«Հավաքվածների թիվը մեծ չի կարող լինել, որովհետև այս տեմպով արտագաղթի դեպքում 10 տարի հետո գուցե սա էլ չկրողանանք նշել, քանի որ այս իշխանության քաղաքականությունը մարդկանց քշելն է: Գների թանկացում, աշխատողների կրճատում, կրթության ոչնչացում, իսկ կոռուպցիայի չափ ու սահմանը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. այսօրվա իրականությունը սա է: Այսինքն՝ երկիրն արագությամբ տանում են հիասթափության, դատարկման, և այս վիճակով  դրանց դեմն առնելն իհարկե փոքր-ինչ դժվար է, բայց դա մեր գործն է»,- նկատեց Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ իրենք չեն հրաժարվել դեռևս մեկ տարի առաջ հայտարարած հիմնական խնդրի՝ Ղարաբաղյան հարցի լուծման իրենց տարբերակից և միչև հիմա էլ համարում են, որ խաղաղության հասնելը թիվ մեկ խնդիրն է Հայաստանում առկա մարտահրավերների դեմն առնելու համար. «Ցավոք սրտի, չկա մեկ այլ քաղաքական ուժ, որ սա համարի թիվ մեկ խնդիրը, քանի որ վախենում են: Խոսում են թանկացումներից, ամեն ինչից, բացի հիմնական հարցից: Մեր երկրի առջև կանգնած հիմնական վտանգը ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակն է»

Մանուկյանի խոսքով՝ սոցիալական խնդիրներն ածանցյալ են մեծ խնդիրներին. «Սոցիալական խնդիրները չպետք է լինեն և բարդանան, քանի դեռ կա պատերազմի վտանգ: Մենք ոչ թե հետևանքն ենք ուզում ուղղել, ոչ թե շաքարավազի կամ բենզինի գինը իջեցնել, այլ դրա պատճառը վերացնել, որը պատերազմի վտանգն է, դրա պատճառը Հայաստանաում աշխատատեղ չստեղծելն է, ներդրում չանելն է, արտագաղթն է: Այսինքն՝ չխոսել պատճառի մասին և խոսել հետևանքների մասին՝ առնվազն երեսպաշտություն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:  

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանը, Մանուկյանը ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում իր քայլերը և ինքը կորոշի՝ մասնակցել միջոցառումներին, թե՝ ոչ:

Սոնա Հարությունյան

դիտվել է 4039 անգամ
Լրահոս
22 Մայ
Մուշեղ Ղազարյանն ազատվեց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնիցՆախիջևանի հատվածում իրականացվում են աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել զոհերիԿադրային ջարդ ՊԵԿ-ումՆախագահը Ոստիկանության պետի տեղակալ է նշանակելՃանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան ԲալայանՄիհրան Պողոսյանը չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուցԹող ԱԱԾ-ն հրապարակի էդ անունները, ավելի լավ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)1-16 թեժ գծով զինվորները կարող են ահազանգել զորամասում կատարվող ապօրինությունների մասինԱվտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավորCNN-ը հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին (տեսանյութ) Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ...». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՊարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցներըՄեկնարկել է ԱԺ քառօրյան. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի՞ «Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն»«Փաստ». Եղած–չեղածը վաճառել են«Ժողովուրդ». Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել«Իրատես». Անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Փաշինյանի կառավարության հետ «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հրաժարական կտա՞«Ժողովուրդ». Ովքեր են եղել ձայնային նռնակ կիրառողները«Ժամանակ». Հնարամիտ շաքարի արքան«Փաստ». Շմայ­սը հե­ռա­ցել է Հա­յաս­տա­նից«Հրապարակ»․ Սակագների իջեցում սպասվո՞ւմ է«Հրապարակ»․ Նոր սկանդալ է հասունանումՀերթական առողջարանը մեր «հարուստ» առողջապահական բյուջեում. կենացները քաղցրանում են Երկրպագուները դիմավորել են Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատին (լուսանկարներ)«Գոլդեն Սթեյթ»-ի հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար) Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռելԳավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար
Ամենադիտված