«Արցախ»-ի նոր դարպասապահը մերժել է Ադրբեջանի U21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»
Սպորտ«Արցախ»-ի նոր դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը պատմել է, թե ինչպես է մերժել Ադրբեջանի U21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»:
«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի U21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշում կայացրի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Շատ լավ տպավորություններ ունեմ, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկ»-ին, հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին. «Արցախ»-ը հավակնոտ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Արցախ»-ի մամուլի ծառայությունը: